«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ժամանակն է արագ ու վճռական մաքրազերծման

Ժամանակն է արագ ու վճռական մաքրազերծման
28.11.2025 | 11:19

Փաստորեն, Հայոց Եկեղեցում օտարների ներդրած դանդաղ գործողության ականներն ավելի շատ են, քան կարծում էինք։ Բայց նույնիսկ այդպես՝ եկեղեցական վերնախավում փտածության չափը բազմապատիկ պակաս է, քան պետական ու քաղաքական համակարգում։

Ինչևէ, չկա չարիք առանց բարիք։ Ամենաբարդը ականներն ի հայտ բերելն էր։ Դա մեծամասամբ արված է։ Այժմ ժամանակն է արագ ու վճռական մաքրազերծման։

Աստվածն առաջ․ այլևս հետքայլ չկա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ